Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Պետրոս Ղազարյանը հերթական անգամ կողմնորոշվում է». համացանցի արձագանքը

«Պետրոս Ղազարյանը հերթական անգամ կողմնորոշվում է». համացանցի արձագանքը
120
Այսօր, 15:36

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որը եթեր է հեռարձակվելու երեկոյան: Անոնսը լայն արձագանք է գտել համացանցում: «Պետրոս Ղազարյանը հերթական անգամ կողմնորոշվում է»,- գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը: «Օրվա կադրը»,- նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Նույնիսկ Պետոն է ջոկել Նիկոլի վախճանը»,- հավելել է ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը: