Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված

Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
31
Այսօր, 18:24

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ:

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։