Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Առանց փողոց՝ իշխանափոխություն չի լինի»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Առանց փողոց՝ իշխանափոխություն չի լինի»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
87
Այսօր, 11:42

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանում բողոքի ակցիաներ են։ Փողոցում Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են։ Որքան հասկանում եմ և մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փողոց է դուրս գալիս։ Կարծում եմ՝ լավ միտք է։ Առանց փողոց իշխանափոխություն չի լինի։ Իսկ փողոցով՝ կլինի։ Նույնիսկ ավելի շուտ, քան բոլորը սպասում են։ Օրինակ, հունիսի 6-ին։ Կամ, մայիսի 6-ին…
Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա։ Հետևաբար, կարծում եմ, շատ լավ կլինի, եթե ընդդիմադիր մյուս կենտրոններն էլ այդ ուղղությամբ աշխատեն։ Եվ դա անեն որքան հնարավոր է շուտ։ Չզարմանաք, բայց ես դեռ հավատում եմ, որ ընդդիմությունը իշխանափոխության և ոչ թե մի քանի մանդատի համար է պայքարում։ Իրոք հավատում եմ»։