«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան
![]() 222 Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ., 09:48 ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել՝ «Հանրապետության լեռնային առանձին մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ» գրառմամբ․ «Այսօր առավոտյան առանձին շրջաններում, մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության գրեթե ողջ տարածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում կտեղա ձյուն, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում՝ ձնախառն անձրև և անձրև։ Մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում ստասվում է ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելությամբ։ Վարորդներին կոչ ենք նշված հատվածներում երթևեկել միայն ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին Հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»: Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
13319:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
15219:24
«Էմոցիոնալ ինտելեկտն ի՞նչ է, ես դեռ չգիտեմ դա ինչ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14219:12
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
16318:36
«Այսօրվա խորհուրդը սնվելու և սննդի հետ չկապեք»․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
17318:12
«Մայր Աթոռի ստվերի դեմ կռիվ տվողներն իրենց արժեքային թշվառությունն են ի ցույց դնում»․ Տիգրան Աբրահամյան
17517:18
«Ամառը թեժ է լինելու»․ Ոսկան Սարգսյան
11916:30
Վարդգես Գասպարիին բերման ենթարկեցին (տեսանյութ)
22016:24
