ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
![]() 98 Այսօր, 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Մինչ «Գևորգ Պապոյան և մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետևաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել: Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին՝ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք՝ ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա՝ գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
2610:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
5709:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
8609:18
Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ»
10509:12
155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ի՞նչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ»
9009:06
Թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ»
7909:00
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է գերազանցել իր իսկ սահմանած ստի, մանիպուլյացիաների ռեկորդները». Ոսկան Սարգսյան
16403:12
«Իրանը փոխում է պատերազմի մարտավարությունը». Արմեն Մարտիրոսյան
24201:06
