«Եթե Իրանում հաստատվի ԱՄՆ-ի իշխանություն, «TRIPP» ուղին կարող է կորցնել իր արդիականությունը». Վարդան Ոսկանյան
![]() 272 Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ., 20:24 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։ Սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն։ Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։ Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան
17201:06
«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան
15300:54
«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե
21200:47
«Այդ «խաղաղասիրությամբ» ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ-ից»․ Արտակ Զաքարյան
14600:30
Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն (տեսանյութ)
22500:24
«Կերակրող մոր մարմինն այս համատեքստում հիշատակելը վկայում է բարոյական և ինտելեկտուալ սնանկության մասին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
16200:06
«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց
247Երեկ, 23:56
«Ընդդիմադիր ուժերը ցույց կտան, որ տեր են կանգնում իրենց ընտրողների արժանապատվությանը»․ Արթուր Սուքոյան
167Երեկ, 23:30
