«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան
![]() 177 Այսօր, 18:36 «Դա իմ որոշումն է եղել, քաղաքական թիմի, ոչ մեկի հետ չեմ քննարկվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ընտրություններում իր չառաջադրվելը քաղաքական թիմի որոշումն է եղել։ Նա նաև հավելեց, որ այդ հարցը չի քննարկել նաև Նիկոլ Փաշինյանի հետ և իր չառաջադրվելու հարցը կապ չունի վարչապետի այն հայտարարության հետ, թե գործարարներ ու օլիգարխներ կառավարության մեջ չպետք է լինեն։ «Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց,- ընդգծեց Սուքիասյանը։- Նրանք կարող են մանդատ ունենալ, եթե փորձ ունեցող մարդիկ են, բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնել, դա արդեն․․․ «Տնտեսվարողի, բիզնեսմենի գիտակցությունը, որպես այդպիսին, և պետական համակարգի կառավարումը տարբեր բաներ են։ Դու պետք է շատ լավ բիզնեսը հասկանաս, որպես կառավարիչ, բայց դու պետք է այլ սկզբունքներից կառավարես երկիրը, որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը չի գիտակցում։ Որովհետև մասնավորը, ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարող այդպես, որովհետև պետությունը բոլորինն է», - նշեց Սուքիասյանը։
|

«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան
3320:06
«Կա «խալաստոյ» փամփուշտներով կրակող մի ուժ, որը ՔՊ-ից ավելի շատ ռեսուրսներ է օգտագործում»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8919:48
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
7119:42
«Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8219:30
«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան
11219:18
«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան
9819:02
ՌԴ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցի շուրջ
16618:40
«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
15818:36
