«Թեհրանը որևէ կերպ մտադիր չէ Թրամփին տալ իրավիճակից ելքի հնարավորություն». Հակոբ Բադալյան
![]() 62 Այսօր, 21:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ կարծես թե մտադիր է 5000 ծովային հետեւակ ներգրավել Մերձավոր Արեւելք, նաեւ լրացուցիչ նավեր: Ինչո՞ւ: Չէ՞ որ Թրամպն ու Հեգսեթը հայտարարում են, որ ջախջախել են Իրանին: Էլ ինչի՞ համար է պետք 5000 ծովային հետեւակը: Թե՞ համարում են, որ Իրանի դիմադրությունը թուլացրել են բավարար եւ կարող են մտածել ընդհուպ դեսանտ իջեցնելու մասին: Բարդ է ասել: Հնարավոր է, որ Թրամպը փորձում է այդ կերպ հոգեբանական ճնշում բանեցնել Իրանի վրա, որպեսզի Թեհրանը նվազեցնի իր բանակցային նշաձողերն ու համաձայնի ընդունել «ջախջախումն» ու հնարավորություն տա Թրամպին դուրս գալ պատերազմից: Բայց, Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը: Այն ժամանակ Թեհրանը համաձայնեց ընդունել Թրամպի մոտեցումը, հայտարարել, որ միջուկային ծրագիրը ոչնչացված է, ու այդպիսով դադարեցնել պատերազմը: Հիմա թերեւս Իրանը համարում է, որ սխալվել է ընդունելով այդ մոտեցումը: Այժմ կարծես թե Թեհրանը որեւէ կերպ մտադիր չէ Թրամպին տալ իրավիճակից ելքի հնարավորություն, եւ դնում է կոշտ պայմաններ՝ միջուկային ամբողջ ցիկլի իրավունք, փոխհատուցում վնասների համար, եւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման չեղարկում: Ընդ որում, կարծում եմ փոխհատուցման ներքո Իրանը նկատի է առնում Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկող դիրքի ֆորմալացում, այսինքն փողի գանձում նեղուցով անցնելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Իրանը ձեռնարկել է իր ամենահզոր հարձակումն Իսրայելի տարածքի վրա՝ հակամարտության սկզբից ի վեր. ԻՀՊԿ
5922:46
«Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն անզիջելի իրավունք է․ այն Փաշինյանի կամքից կախված չէ»․ Արտակ Բեգլարյան
9122:18
«Ցուցադրաբար սկիզբ է դնում ՀՀ-ն թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին»․ Արա Այվազյան
11321:48
«Թեհրանը որևէ կերպ մտադիր չէ Թրամփին տալ իրավիճակից ելքի հնարավորություն». Հակոբ Բադալյան
6221:30
«Փենթագոնը ծովային հետևակի արշավախմբային ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք». #WSJ
18820:39
«Եթե Իրանում հաստատվի ԱՄՆ-ի իշխանություն, «TRIPP» ուղին կարող է կորցնել իր արդիականությունը». Վարդան Ոսկանյան
13920:24
Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել ընդամենը լուսացույցի հատվածով փողոց անցնելու համար
16820:18
ՀՀ և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
9620:06
