«Պարզ կարո՞ղ եք ասել՝ հանվա՞ծ է, թե՞ ոչ Անկախության հռչակագիրը»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() 149 Այսօր, 12:48 «Սահմանադրությունն իրավական ակտ է, սպասեք, երբ հրապարակվի, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով լրագրողների՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինելու հարցին։ «Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող կուսակցությունը և կառավարությունը, և ուրեմն որոշումների կայացման պատասխանատուն կառավարությունն է. ինչպես կառավարությունը որոշի, այնպես էլ կհրապարակվի։ Խորհուրդն իր կարծիքն է հայտնելու, խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես չեմ առաջնորդվում այն տեսլականով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթի»,- շարունակել է Գալյանը։ «Պարզ կարո՞ղ եք ասել, ձեր քննարկման ժամանակ ներածության մե՞ջ է, թե՞ դուրս է Անկախության հռչակագիրը, հանվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց լրագրողը։ «Ես որևէ պարտականություն չունեմ ձեզ ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն՝ լինելու բաց այն պահից սկսած, երբ տեսքստը կլինի պատրաստ»,- պատասխանեց նախարարը։ |

«Պարզ կարո՞ղ եք ասել՝ հանվա՞ծ է, թե՞ ոչ Անկախության հռչակագիրը»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
14212:48
«Կանխատեսելի է Իրանի դեմ պատերազմի հաջորդ շրջափուլը». Արմեն Պետրոսյան
15012:36
«Իրանում ընթացող պատերազմը Հայաստանում լուրջ չի ընկալվում»․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)
14511:42
«Իրանի դեմ պատերազմի ավարտը կախված է ամերիկացիների կամքից»․ Արաղչի (տեսանյութ)
17811:33
«Պատերազմն ավելի է թեժանալու». Արման Աբովյան
10911:00
«Լարիջանիի մահը չի ազդի Իրանի քաղաքական համակարգի կայունության վրա»․ Արաղչի (տեսանյութ)
27210:41
«Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
24510:00
Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժխնդրություն Լարիջանիի մահվան համար
26209:50
