«Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»․ Առուշ Առուշանյան
![]() 138 Այսօր, 10:00 Կիրակի ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մոտեցել և բարևել է Նիկոլ Փաշինյանին, որը հանրային տիրույթում խոսակցությունների թեմա է դարձել։ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Առուշ Առուշանյանի հետ: «Ես Գորիս համայնքի ղեկավարն եմ: Եթե ՀՀ վարչապետն այց է ունենում մեր համայնք, իմ պարտավորությունն է դիմավորել նրան, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնց համայնքի ղեկավարը պետք է պատասխանի, ինչպես այդ օրը. վարաչպետն ինձ հարցեր տվեց, ես պատասխանեցի։ Մենք ունենք նորմալ շփում, կառուցողական հարաբերություններ և նորմալ է, որ ես պետք է դիմավորեի»,- մեկնաբանել է Առուշ Առուշանյանը։ «Ընդդիմադիր դաշտում կարծիք կա, որ առաջիկա ընտրություններին աշխատելու եք ՔՊ-ի օգտին» հարցին՝ Առուշանյանը պատասխանել է. «Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ էլ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»: |

«Պատերազմն ավելի է թեժանալու». Արման Աբովյան
3811:00
«Լարիջանիի մահը չի ազդի Իրանի քաղաքական համակարգի կայունության վրա»․ Արաղչի (տեսանյութ)
14410:41
«Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12410:00
Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժխնդրություն Լարիջանիի մահվան համար
18609:50
ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժողովուրդ»
16509:06
Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»
9709:00
««Խաղաղություն» բառն այլևս սարսուռ է առաջացնում, որովհետև չեղած բանն էդքան չեն «ծամում»»․ Մարգարիտ Եսայան
18203:06
«Հայաստանը կարո՞ղ է իր անվտանգությունը դարձնել բազմաշերտ»․ Արման Բաբաջանյան
27502:06
