Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քոչարյանը թող հանգստացնող և այլ միջոցառումներ իրականացնի»․ Անահիտ Ավանեսյան

«Քոչարյանը թող հանգստացնող և այլ միջոցառումներ իրականացնի»․ Անահիտ Ավանեսյան
88
Այսօր, 14:30

«Քոչարյանը թող հանգստացնող և այլ միջոցառումներ իրականացնի, առողջարանային կամ այլ, իր խնդիրն է»,- ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպես մեկնաբանեց լրագրողի դիտարկումը, որ մինչ ՔՊ-ականներն ուրախ ավտոբուսով շրջում են մարզերում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի հանգստանա՝ մինչև այս իշխանությանը չհեռացնի։ «Կարծում եմ՝ նա նաև չի հանգստանում, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման բավական մեծ փաթեթ կա, որը հաջողությամբ պիտի նրան հանգստացնի։ Եվ երբ պետությանը վճարվի իր կողմից թալանված վերջին լուման, վստահաբար կհանգստանա»,- հավելեց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը