Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կկատարի իր պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, չնայած Եվրոմիությանն ինտեգրվելուն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ միաժամանակյա մասնակցությունը և՛ եվրոպական, և՛ ռուսական ինտեգրացիոն նախագծերին անհնար է, քանի որ դա հակասում է տնտեսական օրենքներին և առողջ բանականությանը։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը, որը բազմիցս խոստացել է մեզ չդադարեցնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում և չստեղծել խոչընդոտներ ռուսական բիզնեսի համար, կշարունակի խստորեն պահպանել իր պարտավորությունները կամ պարզաբանել իր դիրքորոշումը, ինչի իրավունքն ունի», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Հայաստանը 2025 թվականին օրենք է ընդունել Եվրոմիությանը միանալու գործընթաց սկսելու համար։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե երկիրը միանա միությանը, ապա ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց այդ ընտրությունը կատարելու անհրաժեշտություն դեռևս չկա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Հայաստանը չի կարող ընդունել ԵՄ չափանիշները՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11810:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
11309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
11609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10708:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
148Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
161Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
154Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
274Երեկ, 22:01