«Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին»․ Զոլֆաղարի

Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիայի» ռազմական հրամանատարության՝ կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Թշնամուն նախազգուշացնում ենք, որ նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ հարձակվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն այժմ ընթացքի մեջ է և դեռևս ավարտված չէ։ Եթե (Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը – խմբ.) կրկնվի, ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումները չեն դադարի, մինչև դրանք լիովին չոչնչացվեն, և պատասխանը կլինի ավելի կոշտ, քան անցած գիշերը», - նրա խոսքերն է մեջբերել Tasnim-ը։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հաստատել էին, որ հարձակվել են Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա՝ ի պատասխան «Հարավային Փարս» հանքավայրի վրա հարվածների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, ԱՄՆ-ն կոչնչացնի հանքավայրը այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել։ Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ չէր Իսրայելի կողմից հանքավայրի վրա հարձակվելու ծրագրերի մասին։

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
6607:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
11304:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
137Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
137Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
134Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
198Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
204Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
97Երեկ, 22:00