Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Չի կարելի նստել, սպասել․ արթնացումը պարտադիր է»․ Մարգարիտ Եսայան

«Չի կարելի նստել, սպասել․ արթնացումը պարտադիր է»․ Մարգարիտ Եսայան
91
Այսօր, 02:06

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ չի կարելի.
Շատ տարօրինակ բան պետք է ասեմ, երանի մի հրաշք լիներ և մենք, բոլորս, ՀՀ բոլոր քաղաքացիներս մի գիշերվա մեջ մեկ ընդհանուր երազ տեսնեինք այն մասին, թե ինչ կլինի 3 ամիս հետո, եթե հանկարծ քպ-ն վերընտրվի։
Դե փակեք աչքերդ ու տեսեք այդ իրական երազը։ Տեսնենք մեր վաղվա օրը՝ երկիրը լիքը ադրբեջանցի, կառավարությունում ադրբեջանցիներ, ԱԺ-ում «յան» ազգանվամբ ադրբեջանցիներ, տների գլխին՝ ադրբեջանական ու թուրքական դրոշներ, հայկական դպրոց-մանկապարտեզների փակում և ադրբեջանականների բացում, եկեղեցիների կողքին կամ փոխարեն՝ մզկիթներ, փողոցներում նամազներ, մոլլայի ձայն, օրը ցերեկով հայերին ծաղրել, ծիծաղել, և մեծ, շատ մեծ արտագաղթ։ 300 հազարը արդեն եկել են, ալիևն ավտոյով է եկել, երկրի անունը արևմտյան ադրբեջան է, չշարունակեմ։
Երբ արթնանաք, ավելի ճիշտ՝ եթե արթնանանք, գուցե սթափվենք, գուցե այդ համազգային երազից հետո վերջապես խելքի գանք և հասկանանք՝ չի կարելի էսքան փնթի լինել սեփական ապագայի, սեփական երկրի, սեփական երեխայի ապագայի առաջ, չի կարելի էսքան հիմարավարի կուլ տալ դրա նետած էշությունները և ծամել դախ փիփերթը, չի կարելի միայն նստել ու գրել, նստել ու սպասել։
ՉԻ ԿԱՐԵԼԻ։
Արթնացումը պարտադիր է։ Չի կարելի սպիտակ ձեռնոցներով զբաղվել իրական քաղաքականությամբ, երբ դիմացինդ ոչ քաղաքական քայլեր է անում։ Այո, մերը իրական քաղաքականությունն է, իրենը՝ դրա ծաղրը, դրա համար էլ ասում է, թե քաղաքականությունից չենք հասկանում։ Հա, դրա «քաղաքականությունից» շատերը չեն հասկանում։ Բայց կան հասկացողներ և ասում են, դրա անունն ուրիշ բան է։ Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում, մտածում են, թե իրենք կարևոր բան են։ Ամենատխուրը՝ հոգեխանգարմունքի մեջ ընկել ենք մեկս մյուսի ջանին։ Մենք պետք է ոչ թե իրար դեմ կռվենք, այլ միասին՝ էդ փիփերթի։ Քունը միշտ չէ, որ օգտակար է։ Իսկ երազը հիմնականում հուշում է, որ պարտավոր ենք արթնանալ։
Ու ես չգիտեմ, ուզո՞ւմ եմ այս երեք ամիսը անցնի․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան