«Խորը լճակ կանգառում․ կարելի է կոկորդիլոս բուծել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառներից մեկն է: Կանգառում անձրևի ընթացքում (անձրևից հետո) խորը լճակ է գոյանում: Ուղևորները, նորացված տրանպորտ նստելիս, պետք է կամ անցնեն խորը լճակի միջով, կամ կանգնեն լճակից այն կողմ: Ի դեպ, զարմանալիորեն, և ոչ մի քաղաքային ավտոբուս կամ տրոլեյբուս, ուղևորներին անմիջապես մայթից նստեցնելու համար, լճակի մեջ չի մտնում: Ամենայն հավանականությամբ, պատճառը լճակի խորությունն է, որից վարորդները խուսափում են, հետևաբար՝ տրանսպորտը մայթից շուրջ 4-5 մետր հեռավորության վրա են կանգնեցնում: Այդօրինակ կայանումն, իր հերթին, խցանում է առաջացնում:
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմից ինչ-որ հույս ունենալն անօգուտ է:
Երևանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելն անիմաստ է:
Լճակի վերացման պահանջով Նիկոլ Փաշինյանին դիմելը վտանգավոր է, քանզի լճակի վերանալու դեպքում կարող է պատերազմ սկսել: Մնում է լճակից օգուտ ստանալ: Օրինակ՝ լճակում կարելի է կոկորդիլոսներ բուծել: Մանավանդ՝ Հայաստանում աշխարհի ամենահզոր կոկորդիլոսագետն է ապրում»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
8511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
17611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
8510:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9809:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9109:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10209:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8808:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14800:54