«Նիկո՛լ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս։
Նիկո՛լ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի։
Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:
Իրո՞ք…բա գոռում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում, Շուշիում պարում էիր ինքնամոռաց։
Հիմա եկել, երեսով ես տալիս, թե Արցախի համար միլիարդներ է ծախսվել։
Կամ արցախցի աղջկան ասում ես՝ ինչո՞ւ եք թռել Արցախից։
Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարն ու գերեզմանները՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել։
Արցախցին ամիսներ շարունակ բլոկադայի մեջ է ապրել, բայց Ադրբեջանից բերված հացը չի կերել։
Հասկանո՞ւմ ես՝ արցախցին գերադասել է քաղցած մնալ, բայց իր որդիներին սպանող թշնամու տված հացը չի վերցրել։
Դու դա չես էլ հասկանա։
Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես, Նիկոլ Փաշինյան։
Դու ես թռել Արցախից՝ հանձնելով այն Ադրբեջանին։
Դու ես թռնում Հայաստանից՝ մերժելով Անկախության հռչակագիրը։
Հուսով եմ ժողովրդի աչքերը կբացվի, ու շուտով կավարտվի Հայաստանի ամոթի ժամանակաշրջանը»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
8511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
17611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
8510:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9809:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9109:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10209:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8808:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14800:54