«Առաջնորդի ճգնաժամը պետության գոյութենական խնդիր է». Դավիթ Անանյան
![]() 292 Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ., 00:42 «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության. պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը շրջում է երկրի ներսում՝ որպես վիճող, հակադարձող, երբեմն՝ վիրավորող անհատ։ Մետրոյի վագոնում, փողոցում, պատահական շփումների մեջ՝ պետության առաջին դեմքը մտնում է բանավեճերի մեջ, իջնում է անձնական մակարդակ, և ամենավտանգավորն ու անթույլատրելին՝ կորցնում է իր ինստիտուցիոնալ բարձրությունը։ Երբ վարչապետը քաղաքացիների հետ խոսում է հուզական, երբեմն կոշտ բառապաշարով, երբ ազգային ողբերգության թեմաները վեր է ածում վիճաբանության նյութի, երբ պետության անունից խոսող մարդը չի տարբերակում պաշտոնը և անձնական էմոցիան, ապա ավելի է խորանում առկախված հիմնարար հարցը․ արդյո՞ք սա համատեղելի է պետական առաջնորդության հետ։ Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։ Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ։ Աղբյուրը` Դավիթ Անանյան |

«Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը քարոզչություն են իրականացնում իշխանության օգտին». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
2020:48
«Սա միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքն է». Հակոբ Կարապետյան
3520:42
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
4820:36
«Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին»․ Հովհաննես Մովսիսյան
10519:48
«Բացահայտում. ո՞ր ազգին է Հայաստանում պետգույք գնելու իրավունք տրվել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14819:24
Ադրբեջանը ռուս գործարարին դատապարտել է 4 տարվա ազատազրկման
15419:09
Ապրիլի 24-ին Կաթողիկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ․ հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
13818:48
ԱԹՍ-ների հարվածից հետո այրվում է Տուապսեի ծովային տերմինալը
16018:35
