Նեթանյահուն և Կացը հրահանգել են ավերել Լիբանանի Լիտանի գետի բոլոր կամուրջները

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրահանգել են արագացնել Լիբանանի հարավային սահմանի երկայնքով տների քանդումը և ավերել Լիտանի գետի բոլոր կամուրջները, որոնք հարավային Լիբանանը կապում են երկրի մնացած մասի հետ, հայտնում է CNN-ը:
Կացն ասել է, որ Իսրայելի նպատակն է կտրել «Հեզբոլլահ» շարժման մատակարարման գծերը, կանխել զենքի տեղաշարժը և պաշտպանել Իսրայելի հյուսիսում բնակվող մարդկանց:
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աջակցել հարավային Լիբանանի բնակիչների տարհանմանը մարտական գործողությունների գոտուց՝ Լիտանի գետից դեպի հյուսիս՝ նրանց պաշտպանության համար»,- նշել է նա:
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները հաստատել են այս շաբաթ Լիտանի գետի վրա գտնվող երկու խոշոր կամուրջների ավերումը, ինչը փաստացի մեկուսացրել է գետից դեպի հարավ գտնվող այն քաղաքացիական անձանց, որոնք չեն կարողացել տարհանվել մինչև հարվածները, ինչպես նաև փակել է սննդամթերքի և դեղորայքի մատակարարման ուղիները:

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
5907:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
10904:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
134Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
133Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
133Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
195Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
201Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
96Երեկ, 22:00