Թրամփը փորձում է ժամանակ շահել ԱՄՆ-ի ռազմական ծրագրերի համար. Իրանի ԱԳՆ

Իրանը որևէ բանակցություն չի վարում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ նախարարության՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկու կողմերի միջև արդյունավետ շփումների մասին՝ ուղղված էներգակիրների գների իջեցմանը և իր ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելուն: «Տարածաշրջանային երկրները առաջ են քաշում լարվածությունը նվազեցնելու նախաձեռնություններ, և մեր պատասխանը բոլորին հստակ է. մենք այն կողմը չենք, որը սկսել է այս պատերազմը, և այս բոլոր խնդրանքները պետք է ուղղվեն Վաշինգթոնին», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերել է Mehr լրատվական գործակալությունը:
Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Իրանի հետ շփումներից հետո ինքը հանձնարարել է Փենթագոնին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին առաջիկա հինգ օրերի ընթացքում: Հետագա որոշումները կախված կլինեն «ընթացիկ հանդիպումների և քննարկումների» արդյունքներից, բացատրել է ԱՄՆ-ի նախագահը:

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
5907:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
10904:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
134Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
133Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
133Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
195Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
201Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
96Երեկ, 22:00