«29-ամյա բրիտանուհի Էյվոնը պատրաստվում է ամուսնանալ գետի հետ»․ #Mirror

Մեծ Բրիտանիայում 29-ամյա ակտիվիստ Մեգ Էյվոնը ցանկանում է պաշտոնապես ամուսնանալ գետի հետ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
«Զույգն» այժմ նշում է իրենց հարաբերությունների երրորդ տարեդարձը։ Բրիստոլի բնակչուհին նշում է, որ ինքն ու իր «սիրելին» շարունակում են պահպանել իրենց հարաբերությունները նախկին ռոմանտիկ մակարդակի վրա։
2023 թվականի հունիսի 17-ին տեղի է ունեցել նրանց խորհրդանշական «ամուսնության» արարողությունը։ Այն ժամանակ Մեգը սկսել է կրել իր սիրելիի ազգանունը՝ Էյվոն։ Նրա խոսքով, «ամուսնությունը» թույլ է տվել ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների, մասնավորապես՝ ջրի աղտոտման վրա։
«Ես դեռ ժամանակ եմ գտնում ամեն շաբաթ գետում լողալու համար, նույնիսկ ձմռանը, երբ հատկապես անձրևոտ է, ինչը միշտ ավելի ռիսկային է թվում: Բայց ես նվիրված եմ այս գործին, և ջրի մեջ իմ յուրաքանչյուր փորձ իսկական հաճույք է», - նշել է Էյվոնը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Մեգը և նրա էկոակտիվիստների թիմը ցանկանում են, որ գետը անձի կարգավիճակ ստանա, ինչը ոչ միայն կամրապնդի դրա պաշտպանությունը, այլև թույլ կտա զույգին «թարմացնել իրենց երդումները» և «պաշտոնապես ամուսնանալ»։ Սակայն այս նպատակին հասնել դեռ չի հաջողվել, եզրափակել է լրատվամիջոցը։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01