«Պետք է «զրո կոռուպցիա» քաղաքականություն իրագործենք․ գոհ չեմ արձանագրված արդյունքներից»․ Նիկոլ Փաշինյան
![]() 104 Այսօր, 13:28 «2018-ից, բոլոր միջազգային զեկույցների համաձայն, ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան:»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը, համակարգային փոփոխությունների կարիք տեսնո՞ւմ է: «Լճացման ազդակներն առաջին հերթին այն մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք: Կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք: Հաջորդիվ մենք պետք է դրա մասին մտածենք տեղական ինքնակառավարման մակարդակում, չնայած ես խնդիրը դրել եմ, ու մինչև հիմա չի լուծվում: Մենք պետք է «զրո կոռուպցիա» քաղաքականություն իրագործենք: Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից, բայց գոհ չլինելու իրադրության մասին մտածելիս նաև անում եմ հետևություններ, որ մենք երբեմն բավարար վճռականություն չենք ունենում ամենատարբեր պատճառներով՝ բարեփոխումների ընթացքը շարունակելու: Մենք պետք է վճռական լինենք և հետևողական»,- ասաց Փաշինյանը: |

«Ընդդիմությունը խաղաղության տակից հողը քաշում է, խաղաղությունը քանդվի, կլինի պատերազմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:36
«Որպես ՀՀ վարչապետ՝ հրաժարվում եմ «պատմական արդարության վերականգնման օրակարգից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2514:30
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների
8114:28
«Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:18
«Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8414:12
«2020-ի պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7614:06
«Միֆ է, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են, փախել են, ճողոպրել են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10513:42
«2023-ին Ղարաբաղում մшրտական գործողությունների ժամանակ զինшմթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:36
