«Որպես ՀՀ վարչապետ՝ հրաժարվում եմ «պատմական արդարության վերականգնման օրակարգից». Նիկոլ Փաշինյան

«Ես ասում եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում են այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման օրակարգից», որովհետև կարծում եմ, որ պետք է արդա՛ր իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների: Ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին»,- նշեց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ եթե հանրության սոցիալ-հոգեբանության մեջ դրվելու է այն, որ տարածաշրջանում պետք է վերականգնել պատմական արդարությունը և իրագործել Անկախության հռչակագրի շրջանակում պատկերացրած Արևմտյան Հայաստանի և ԼՂ-ի ռազմավարություները, կնշանակի ձևակերպել օրակարգ ՀՀ-ն ոչնչացնելու մասին:

«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
3222:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
4722:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
4822:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
13821:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5921:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7120:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6120:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7618:48