Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«2020-ի պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար». Ալեն Սիմոնյան

«2020-ի պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար». Ալեն Սիմոնյան
106
Այսօր, 14:06

«Ինչի՞ եղավ 2020-ի պատերազմը ԼՂ-ում. պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար: Նենց չէր, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի ցածրահասակ էր, լավ էր, վատն էր,- ԱԺ նիստում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ մեծ պլան գոյություն ուներ. «պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, այս տարածաշրջանը պետք էր կիսել»: «Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը լիներ, Ռոբերտ Քոչարյանը լիներ կամ այլ մեկը լիներ, 90 տոկոս հավանականությամբ դա լինելու էր: 10 տոկոսը թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լիներ, որ, ենթադրենք, Հայաստանը մտներ, դառնար Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մի հատված, կարող է մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը: Բայց որ տարածաշրջանը կիսվելու էր Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր»,-նշել է նա:

Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ԱԺ-ում