Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան

«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան
131
Այսօր, 17:18

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին, ըստ էության, ասաց, որ միանշանակ իրեն են ընտրելու, հակառակ պարագայում՝ գործազուրկ են դառնալու և գնալու են ֆայլաբազար աշխատելու։ Իհարկե, սա հատկապես նախկին լրագրողի կողմից գործընկերների հասցեին հնչեցված կոպիտ վիրավորանք է։ Սակայն կարծում եմ, որ ոչ մի լրագրող դրանից չի նեղսրտել՝ նախ այդպիսի միտքն արտաբերողի անձնային հատկանիշները հաշվի առնելով, բացի այդ՝ բոլորն են շատ լավ հասկանում, որ դեղին մամուլի կեղտոտ պատվերներ կատարած էքսլրագրող Փաշինյանը, ով, նման պատվերներից զատ, իր վարձատրությունը ստացել է նաև «սուտի» ընդդիմադիր աշխատելու և ընդդիմադիր դաշտը զբաղեցնելու համար, երբեք չի կարող պատկերացնել, որ լրագրողն իսկապես կարող է իր եկամուտը վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան