«Ատելության խոսքեր տարածող իշխանությունը ցանկանում է լրատվամիջոցներին վախեցնել, լռեցնել». Ոսկան Սարգսյան
![]() 159 Կիրակի, 29 մարտի, 2026 թ., 10:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չար, տգեղ թագավորը հրամայում է ջարդել իր պալատի բոլոր հայելիները, քանի որ դրանք ցույց էին տալիս իր տգեղ, տհաճ դեմքը, ինքը հայելու մեջ իրեն նայելիս շատ վատ էր զգում։ Մամուլն էլ ժամանակի, իրականության հայելին է, որը ցանկանում է ջարդել երկար տարիներ լրագրող և խմբագիր աշխատած, ընտանեկան թերթ ունեցող Նիկոլ Փաշինյանը։ Մամուլի շենքից այդտեղ 30 տարվա վարձակալ «Առավոտ» թերթի խմբագրությանը հանեցին, ասում են՝ այդ շենքը հյուրանոց են սարքելու։ Նիկոլ Փաշինյանն, իշխանության գալով, վերացրեց պետբյուջեից մարզային թերթերին ամեն տարի տրվող 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ աջակցությունը, սակայն պետբյուջեից 20 միլիոն դրամ տվեց Բելգիայի քաղաքացի, սեռափոխ Մելի մասին ֆիլմ նկարելու համար։ Հիմա էլ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը վարչական պատասխանատվություն է սահմանում լրատվամիջոցների կողմից ատելության խոսք տարածելու համար։ Ատելության, վիրավորանի խոսքեր ասող, տարածող իշխանությունը այդ օրենքով ցանկանում է լրատվամիջոցներին վախեցնել, լռեցնել, որպեսզի իրեն քիչ քննադատեն։ Սակայն չեն կարողանալու, չեն հասցնելու, սրբվել-քշվելու են պատմության արխիվ, հայոց բազմադարյան պատմության սև մատյանը»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
12003:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
13300:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
183Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
182Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
111Երեկ, 23:00
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
193Երեկ, 22:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
286Երեկ, 22:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
271Երեկ, 22:14
