Իրանը հարվածել է Քուվեյթի ռազմական բազային

Քուվեյթի ռազմական բազայի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 10 զինվոր։
Պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սաուդ Ալ-Աթվանի խոսքով՝ Էմիրությունում գտնվող ռազմական ճամբարի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է քուվեյթցի տասը զինծառայող։ «Վերջին 24 ժամվա ընթացքում զինված ուժերը Քուվեյթի օդային տարածքում հայտնաբերել են թշնամու 14 բալիստիկ հրթիռ և 12 անօդաչու թռչող սարք։ Ռազմական ճամբարներից մեկի վրա հասցված հարվածի հետևանքով 10 զինվոր վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաստատությունում նաև նյութական վնաս է գրանցվել»,- ասվում է խոսնակի կողմից Քուվեյթի գլխավոր շտաբի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ալ-Աթվանը հավելել է, որ հարձակումը թիրախավորել է նաև մասնավոր լոգիստիկ ընկերության պահեստները՝ պատճառելով նյութական վնաս, բայց զոհեր չկան։ Պաշտպանության նախարարության թարմացված տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի զինվորականները երկրի օդային տարածքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 307 բալիստիկ հրթիռ և 2 թևավոր հրթիռ, ինչպես նաև 616 անօդաչու թռչող սարք։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01