Իտալիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ կաթոլիկ հոգևորականների մուտքը Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճար արգելելուց հետո

Իտալիայի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելի դեսպանին՝ կաթոլիկ հոգևորականների մուտքը Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճար արգելելուց հետո։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Ես հրամայել եմ վաղը [երկուշաբթի] կանչել Իսրայելի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն՝ կարդինալ Պիցաբալային Ծաղկազարդի օրը (պտարագ) մատուցել արգելելու որոշման վերաբերյալ բացատրություն տալու համար»,- գրել է նա էլեկտրոնային նամակում։
Տայանին պատրիարքի մերժումն անընդունելի է անվանել։
Մարտի 29-ին Իսրայելի ոստիկանությունը մերժել է Երուսաղեմի լատինական պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցաբալային և Սուրբ Երկրի պահապան, հայր Ֆրանչեսկո Իելպոյին մուտք գործել Սուրբ Գերեզմանի տաճար։ Նրանց համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սա «դարերի ընթացքում» առաջին նման միջադեպն է։
Հռոմեական կաթոլիկ եկեղեցին այս տարի Ծաղկազարդը նշում է ապրիլի 5-ին։ Այն նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
11315:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
7413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
20910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9309:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9907:36