«ԱԶԳ, որը կանգնած է եղել մարդկության արարչագործության ակունքներում, բայց ինքն իր ձեռքով քանդեց իր տունը». Էդուարդ Մանվելյան
![]() 103 Այսօր, 03:06 Գրող Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես արդեն քսանվեց տարի հեռուստացույց չեմ նայում։ Եթե ինչ-որ բան էլ աչքիս ընկնում է, ապա՝ մերոնց նայած հաղորդումներից։ Հայ դերասանները ինչ-որ հաղորդման հյուրեր են։ Խոսում են բարձր-բարձր արժեքներից և նեղանում են մարդկանցից, որոնք իրենց չեն ճանաչում։ Ամենայն հարգանքով ու առանց ակնարկների, բայց եկեք «ծուռ նստենք, ուղիղ դատենք»․ Աղասի Այվազյանից հետո, Ալբերտ Մկրտչյանից հետո, Մհեր Մկրտչյանից հետո, խմբագիր՝ տաղանդաշատ Վարոս Հովակիմյանից հետո, համենայնդեպս ես, ոչ ֆիլմ եմ ճանաչում, ոչ էլ համաշխարհային ճանաչում ունեցող հայ դերասանների։ Իսկ նրանք, ում անունները տվեցի, սովետական շրջանի արվեստագետներ ու արտիստներ էին, որոնց ճանաչում էին անգամ աշխարհում։ Հարց․ ի՞նչ համամարդկային արժեք ստեղծվեց 1991թ․-ից հետո։ Ի՞նչ դաստիարակություն տվեց հայ կինոն 1991թ․-ից հետո, եթե ընդհանրապես ճիշտ է «հայ կինո» արտահայտությունը։ Սերիալների «մանիան» ողջ աշխարհով մեկ է տարածված, և դրանք հսկայական գումարներ են բերում արտադրողներին, բայց պատերազմական մշտական վտանգի, կրթական խայտառակ ցածր որակի, դաստիարակության ինստիտուտների՝ մանկապարտեզների իրական դերի իսպառ բացակայության, համատարած փոխադարձ ատելության, մշտական ներքին գժտությունների, քաղաքական էժան խաղերի, մանիպույյացիաների, քառակուսի մետրով՝ բնակության վայրով կամ ծննդավայրով մարդուն որակում տվող, զոհերի և կորուստների վրա չարախնդացող և, վերջապես, գիրք կարդացողների թվով աշխարհի վերջին հորիզոնականներում պատվավոր տեղ զբաղեցնող ժողովրդի մեծամասնության դեպքում, այս մարդիկ՝ դերասանները, կրկնում եմ՝ ամենայն հարգանքով և առանց ակնարկների, այս մարդիկ վտանգավոր «մասնագիտություն» ունեն, որովհետև սերիալների վարդապետությունը խեղդել է ընթերցողին, միտքը խեղդել է գաղափարին, եսասիրությունը խեղդել է ինքնասիրությանը, ինքնասպանությունը խեղդել է անձնազոհությանը, ինքնասիրահարված նարցիսները խեղդել են սիրողներին և այդ ամենի առաջին մեղավորների շարքերում հեռուստատեսությունն ու մամուլն են։ Եթե հաշվի առնենք, որ մամուլն արդեն վաղուց անցած էտապ է, իսկ կինոն հասանելի է նույնիսկ մանկապարտեզի երեխաներին, որոնք մեկ տարեկանում այֆոն են նվեր ստանում, ուրեմն պետք է փաստել, որ դաստիարակության չկայացած մեխանիզմի գլխավոր պատասխանատուներից են կինոն և շոու կոչված բիզնեսը, որոնք զվարճացնում են, բայց չեն դաստիարակում։ Քաղաքակիրթ և զարգացած հասարակության մեջ, ինչպես անցյալ և նախանցյալ դարերի Եվրոպայում, մարդիկ գնահատում էին թատրոնը և պոետներին։ Հիմա եթե անդրադառնանք մեր թատրոնին և պոետներին, որոնք բուսնում են ամեն օր անձրևից հետո աճող սնկի պես (իհարկե ամենքի մասին չէ խոսքը, և լուրջ ասելիք ունեցողներ փառք Աստծո կան), կունենանք ուղիղ նույն պատկերը, ինչ որ «կինոյում»։ Կինոն հաստատ փակագծերում, որովհետև կինոն Արվեստ է, ոչ թե զվարճանք կամ միմոսություն։ Սերիալի դերասաններին չճանաչելը բնավ հանցանք չէ, հանցանքն այն է, երբ սերիալի դերասանները, որոնք նույնպես հացի խնդիր ունեն, համաձայնում են ամեն տափակ սցենարի և դերի՝ հաշվի չառնելով դրա հետևանքները մատղաշ և պատանի սերնդի դաստիարակության հարցում։ Աղբյուրը` Էդուարդ Մանվելյան |

«ԱԶԳ, որը կանգնած է եղել մարդկության արարչագործության ակունքներում, բայց ինքն իր ձեռքով քանդեց իր տունը». Էդուարդ Մանվելյան
7703:06
«Քեզ ընտրում ու պաշտպանում են բացառապես բոշեքը, չարչիներն ու անինքնասեր «գնդապետները»». Արամ Գևորգյան
15302:00
«Նա քաղաքական «թափոն» է և պետք է նետվի քաղաքական «աղբարկղ»». Ապրես Զոհրաբյան
15301:12
«Կնգաթող, եթիմ բորոտից հեռու մնացեք». Արթուր Հայրապետյան
15300:54
«Սա «Մաշտոցի պուրակն է», որտեղ չմտավ Սերժ Սարգսյանն ու չասեց՝ սիրուն չի՝ Տարոն». Գևորգ Թոսունյան (տեսանյութ)
17200:12
«Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների ճակատագիրը». Սյուզի Բադոյան
209Երեկ, 23:42
Իտալիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ կաթոլիկ հոգևորականների մուտքը Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճար արգելելուց հետո
309Երեկ, 23:24
«Ալենը մարդկանց վրա թքում է, նա եկեղեցի գալիս է՝ ի՞նչ անի». Հայկ Մարության
159Երեկ, 23:00
