«Դատական ակտով արձանագրվեց՝ կառավարությունը սահմանափակել էր անձանց սահմանադրական ազատությունները». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության 2020թ․ որոշման հավելվածի այն կետերը, որոնք արգելում էին հավաքների անցկացումը և ազատ կարծիքի արտահայտումը (քննադատական խոսքը), ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ։
Վերաքննիչ Վարչական դատարանի որոշումնը կառավարության բողոքը մերժելու մասին, մտավ օրինական ուժի մեջ։
Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը վիճարկվել էր Իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի կողմից, Վարչական դատարանի կողմից մեր պահանջը բավարարվեր էր, իսկ կառավարության վերաքննիչ բողոքը՝ մերժվել։
Կառավարության ոչ իրավաչափ սահմանափակումների արդյունքում 106 մարդ տուգնավել էր 300 հազարից 1 մլն դրամի չափով, մի քանի հարյուր անձ ոչ իրավաչափորեն ձերբակալվել էր, շատերի նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, որոնք բոլորը ենթակա են ոչ իրավաչափ ճանաչման։
Այլևս անբողոքարկելի դատական ակտով է արձանագրված, որ կառավարությունը կամայականորեն սահմանափակել էր անձանց կարծիքի արտահայտման և հավաքների սահմանադրական ազատությունները։
Շնորհակալություն»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54