«Արաղչիի գրառումը թերևս վկայում է, որ Երևանը Թեհրանին փոխանցել է համոզիչ հավաստիացում». Հակոբ Բադալյան
![]() 297 Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ., 16:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի ԱԳ նախարար Արաղչին Իքսի իր միկրոբլոգում արել է հայատառ գրառում, որտեղ շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ հումանիտար հարցերում Իրանին աջակցության համար, այդ թվում իրանցիների անհրաժեշտ տեղափոխում ապահովելու համար: Արաղչին գրել է, որ Իրանի ժողովուրդը միշտ կհիշի այդ բարեկամական կեցվածքը: Իրանի ԱԳ նախարարի այս ժեստը փաստորեն հաջորդում է Հայաստանի ԱԳ նախարարի հետ նրա հեռախոսազրույցին, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթավերջին: Ես տեսակետ էի հայտնել, որ ըստ ամենայնի Իրանի ԱԳ նախարարի և Հայաստանի ԱԳ նախարարի խոսակցությունը ներառել է նաև մտահոգություն, կապված Հայաստանի տարածքից Իրանի համար որևէ ռիսկային գործողություն թույլ չտալու հետ: Այդ առնչությամբ, Իրանի ԱԳ նախարարի հայատառ գրառումն ու շնորհակալությունը Իքսում թերևս վկայում է, որ Երևանը Թեհրանին փոխանցել է համոզիչ հավաստիացում, որ Հայաստանի տարածքից Իրանը չի ունենա որևէ ռիսկ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
14511:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
24710:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
9810:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
24109:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
23309:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
19609:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
15809:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
13209:06
