Թեհրանը թիրախավորում է նավթի շրջանցիկ ուղիները

Soar Atlas հարթակի արբանյակային մոնիթորինգը հրդեհներ է հայտնաբերել ԱՄԷ-ի Հաբշան-Ֆուջեյրա նավթատարի (ADCOP) երկու պոմպակայաններում: Այս խողովակաշարը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ այն հում նավթն Աբու Դաբիից ուղղակիորեն տեղափոխում է Օմանի ծոցի Ֆուջեյրա նավահանգիստ՝ ամբողջությամբ շրջանցելով Հորմուզի նեղուցը։
Վերլուծաբանները նշում են, որ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են լինել Իրանի ռազմավարության մի մասը՝ արտահանման այլընտրանքային ուղիները խափանելու համար: Քանի որ Հորմուզի նեղուցը գործնականում փակ է լցանավերի համար, Թեհրանը, հավանաբար, թիրախավորում է շրջանցիկ ուղիները, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն օգտագործում են տարածաշրջանում՝ համաշխարհային էներգամատակարարումը պահպանելու համար։
ԱՄԷ պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել վնասի չափը, սակայն փորձագետներն զգուշացնում են, որ պոմպակայանների աշխատանքի խափանումը կարող է կաթվածահար անել օրական մինչև 1.5 միլիոն բարել նավթի հոսքը՝ մեծացնելով ճնշումը համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01