«Զգուշացե՛ք. պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում». Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտնում է. «ԶԳՈՒՇԱՑԵՔ. Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում
Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։
Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
▪️ հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը
▪️ զրկել Ձեզ սարքի հասանելիությունից
▪️ պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն
Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝
▫️ Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում
▫️ Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով
▫️ Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց
Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։
Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54