«Նիկոլի ճակատագիրը Ռոբերտ Քոչարյանի ձեռքերում է». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի ճակատագիրն, առանց չափազանցության, Ռոբերտ Քոչարյանի ձեռքերում է:
Եթե Քոչարյանը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում դուրս է գալիս ընտրապայքարից և իր քաղաքական հենարան ՀՅԴ-ին կոչ է անում համախմբվել ընդդիմադիր ամենաուժեղ բևեռի շուրջ, Նիկոլը կարող է Աննայի օրինակով կառավարական կեցավայրից սկսել հավաքել անձնական իրերը:
Կասկած չունեմ, որ ուժեղ ու խոհեմ առաջնորդին վայել նման քայլը դոմինոյի էֆեկտով բերելու է ընդդիմադիր այլ ուժերի ու կենտրոնների նույնիմաստ որոշումների:
Արդյունքում, հունիսի 7-ին ընդառաջ կայանալու է այդքան ցանկալի ընդդիմության միավորումը, որի դեմ Նիկոլը որևէ շանս չունի: Հայ ժողովուրդն այդ դեպքում ընտրատեղամասերում ուղղակի ջնջելու է Նիկոլին: Ի՞նչ է հակադրելու Նիկոլը: Չգրանցի՞ միավորված ընդդիմությանը՝ կլինի հեղափոխություն: Կեղծի՞ ընտրությունները՝ նույնը:
Հ.Գ. Հայաստանի համար ճակատագրական այս պահին նման իմաստուն քայլը մեր ժողովրդի ընկալումներում ձևավորելու է Ռոբերտ Քոչարյանի լրիվ այլ՝ միանգամայն շահեկան կերպար»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54