«Ադրբեջանը ձևավորում է նարատիվներ՝ ՀՀ-ից նոր տարածքներ պոկելու և ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է լինեն «տաբու» բառեր, առաջարկում է չօգտագործել «ցեղասպանություն» և «էթնիկ զտում» ձևակերպումները և որևէ կերպ գնահատական չտալ մեզ հետ տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։
Ադրբեջանը ձևավորում է նարատիվներ՝ ապագայում Հայաստանից նոր տարածքներ պոկելու և դրանք ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով։ Նրանք հետևողականորեն աշխատում են Հայաստանը կործանելու ուղղությամբ, և դա տրամաբանական է, քանի որ խոսքը մեր թշնամի պետության մասին է։ Սակայն երբ այս գործընթացում իր ուրույն և բացառիկ ներդրումն է ունենում ՀՀ իշխանությունը, դա որևէ կերպ բացատրելի չէ։
Բազմիցս ասել եմ և կրկին կասեմ՝ գործող վարչակազմն այլևս չի կարելի անվանել հայկական իշխանություն։ Անիմաստ է անգամ ակնկալել, որ մեր պետական մարմիններից որևէ մեկը քայլ կձեռնարկի ադրբեջանական այս զազրելի ակցիայի դեմ»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54