Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին. «Հրապարակ»
![]() 174 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել՝ նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։ ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որ տեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում, եւ ներկայիս քվեները պայմանավորում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում՝ նաեւ ՔՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։ Ի դեպ, հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն էլ ՔՊ վարչության անդամ չէ, նա չէր էլ առաջադրվել, բայց երկփուլ ընտրությունների արդյունքում Փաշինյանից հետո է՝ երկրորդը»:
|

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
111Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
112Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
78Երեկ, 23:00
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
122Երեկ, 22:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
166Երեկ, 22:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
207Երեկ, 22:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
114Երեկ, 19:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
299Երեկ, 19:21
