Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ»
![]() 181 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. « Փետրվարի 26-ին դատարանը՝ դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան: Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Նմանատիպ մեղադրանքով, հիշեցնենք, արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել եւ արդեն մոտ 4 ամիս է՝ կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել: Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլեւ, պարզվում է՝ դատարանի որոշումից գոհ է նաեւ Գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի որոշումը, եւ այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։ Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Դատախազության հայցած պատժաչափն ամբողջությամբ դատարանի կողմից բավարարվել է, հետեւաբար, բացակայում է վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը»»:
|

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
111Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
112Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
78Երեկ, 23:00
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
122Երեկ, 22:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
166Երեկ, 22:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
207Երեկ, 22:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
114Երեկ, 19:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
299Երեկ, 19:21
