Դավիթի և Միքայելի հարազատներն ու ընկերները նամակ են հղել ՀՀ պետական մարմիններին
![]() 289 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 13:24 Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված երկվորյակ եղբայրներ, դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների հարազատները, դասընկերները և աջակիցները նամակ են հղել ՀՀ պետական մարմիններին։ «Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ Ուսումնառության տարիներին նրանք երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։ Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին և աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։ Նրանք իրենց կյանքում որևէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան՝ առավել ևս իրենցից տարիքով, հարգարժան պաշտնյա անձի։ Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։ Խնդրում ենք, հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության և պետության համար։» |

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
5822:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
8822:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
14722:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
11119:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
28219:21
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ
12318:53
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)
17118:03
«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան
17717:12
