«Խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ»․ Գևորգ Գևորգյան

«Սա ապսուրդի ժանրից է, խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ և, ըստ երևույթին, դա վախ է բերում։ Իմ աչքերն են առանձնացրել, հայացքները։ Եթե իմ հայացքից ինքը տենց լուջ վախեր է ունենում՝ մենք շատ ավելի լուրջ իրավիճակում ենք, քան կարելի է պատկերացնել»,- Երևանի քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, ում մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը կազմակերպելու կասկածանքով։ «Կասկածում են, որ ես եմ կազմակերպել դա, երբ տեսել եմ հավածում են երիտասարդին՝ ձեռքից բռնել եմ, ասել՝ դուս եկեք, եկեղեցում այսպիսի բաներ չեն անում։ Եթե կա ՀՀ-ում մի հայ, առավել ևս քրիստոնյա, ով Սուրբ պատարագի ժամանակ թույլ է տալիս, որ ինչ որ մեկը հարվածի 18 տարեկան երիտասարդի և ձեռքից չի բռնում ու ասում դուս եկեք՝ ինքը ոչ հայ է, ոչ, առավել ևս, քրիստոնյա»,- հավելեց Գևորգյանը։
Գևորգ Գևորգյանն ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով, նրա նկատմամաբ կիրառվբել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54