«Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ իրակացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է։
Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին։ Այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին, որոնք ընդամենը հայտնել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ եկեղեցում հավատավոր ժողովրդին հրող Փաշինյանին։
Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել վախի մթնոլորտ՝ այսկերպ ահաբեկելով նաև մեր մյուս հայրենակիցներին։
Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ։ Տեղեկացա, որ անգամ չի թույլատրվել Քննչական վարչություն մուտքը վերջիններիս փաստաբաններին։ Միայն ՄԻՊ-ին դիմելուց հետո է հաջողվել։ Տեղում իրենց պատրաստակամությունն են հայտնել գործընկերներ Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը։
Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից։ Այս արժեքները ձեր իշխանության օրոք բռնաբարվում են ամեն օր։
Աջակցությունս եմ հայտնում տղաներին։ Իմ հնարավորությունների և լիազորությունների սահմաններում պատրաստ եմ անելու ամեն ինչ, որպեսզի դադարեցվի ապօրինի հետապնդումը և Դավիթ ու Միքայել Մինասյանները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ։
Հ․Գ․ Քիչ առաջ ձերբակալված եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54