«Ցանկացած հանրային վայրում վարչապետի հետ անհամաձայնությունը կարող է դառնալ «միջամտություն»»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ ««Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն»։ Բայց այստեղ կա սկզբունքային հակասություն․ արդյո՞ք վարչապետը եկեղեցում իրականացնում էր ծառայողական կամ քաղաքական գործունեություն։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։
Սա այն առանցքային կետն է, որտեղ մեղադրանքի ամբողջ կառուցվածքը փլուզվում է:
Ավելին՝ առաջադրված հոդվածներն ակնհայտորեն անհամաչափ են և արհեստականորեն ընդլայնված։ Խուլիգանության և «միջամտության» համադրումը ստեղծում է արհեստականորեն ծանրացված մեղադրանք, որը ավելի շատ հիշեցնում է քաղաքական ուղերձ՝ չհամաձայնվողները պետք է պատժվեն։
Այս գործը վտանգավոր նախադեպ է։ Եթե ցանկացած միջադեպ կարող է ներկայացվել որպես «պաշտոնատար անձի գործունեությանը միջամտություն», ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել ցանկացած անհամաձայնություն։
Եթե եկեղեցում «պաշտոնատար անձի գործունեությունը» տրամաբանական և համաչափ համարենք, ապա սա նշանակում է, որ ցանկացած հանրային վայրում (եկեղեցի, սրճարան, թատրոն) վարչապետի հետ անհամաձայնություն արտահայտելը կարող է դառնալ «միջամտություն»։ Սա իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
5511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
6310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
8309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7909:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9009:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14200:54