«18-ամյա տղան թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել»․ Ռուբեն Մելիքյան
![]() 249 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 17:30 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է․ «Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել անունով 18 տարեկան մի տղա դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասյունը, մոտենում է և թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Երբ հարցնում են՝ ինչի ես դա արել, ասում է՝ որովհետև թուրքը ծախել է մեր հողերը։ Միքայելի ծնողները պարկեշտ մարդիկ են, ինքն էլ գերազանցիկ աշակերտ է։ Թքելը դա քաղաքավարի չէ, մեր երեխեքը Ալեն Սիմոնյանից վատ օրինակ են վերցնում։ Օրինակ մի վերցրեք նրանից։ Եթե Ալեն Սիմոնյանի մեղադրական դատավճիռը բերեին դնեին սեղանին, ես կընդունեի, կասեի՝ հա ես էլ եմ այստեղ մեղադրվում։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը մարդու երեսին թքի, դա հանցագործություն չի, երեխեն, որ իր դիրքորոշումը արտահայտել է այդ ոչ շատ քաղաքավարի ձևով, դա հանցագործությո՞ւն է, այդպես ո՞նց կլինի։ Նրանց խուլիգանություն չի, սա խուլիգանությո՞ւն է։ Այսինքն մարդու երեսը ավելի երկրորդակա՞ն է, քան վարչապետին սպասարկող ավտո՞ն։ Միքայելն ունի մեղադրյալի կարգավիճակ Քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածի առաջին մասով, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
5822:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
8822:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
14722:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
11119:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
28219:21
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ
12318:53
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)
17118:03
«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան
17717:12
