«Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ներքին գործերի նախարարության Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում:
Փորձեցի պարզել, թե բացի ընտանիքիս անդամներից, ո՞վ և ի՞նչ ձևաչափով է հաշվառված ինձ պատկանող բնակարանում (ի դեպ, համապետական ընտրությունների նախօրեին բոլորին խորհուրդ եմ տալիս դա պարզել):
Այցելեցի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժին: Ներկայացրեցի ID քարտս: Բաժնի աշխատակիցը պահանջեց սեփականության վկայականը:
Այսօրվա սեփականության վկայականները գիտեք, չէ՞: A4 ձևաչափի թուղթ է, որի վրա, առանց որևէ կնիքի և ստորագրության, գույքի վերաբերյալ տեղեկություններ են նշված: Այսինքն, մեծ ցանկության դեպքում, հնարավոր է ներկայացնել վկայականի կեղծ օրինակը: Ինչպե՞ս են ստուգելու: Առավելագույնը՝ վկայականի վրա նշված կոդով մտնեն տվյալների բազա և ստուգեն: Սակայն, եթե կարող են այդքանն անել (մտնել բազա և ստուգել), ապա թող քաղաքացու անձնագրով մտնեն, ստուգեն և հարցը լուծեն: Ինչո՞ւ են բարդացնում: Կարող են, չէ՞: Տրամաբանական է, չէ՞:
Անձնագրայինը գնում է այլ՝ քաղաքացիներին չարչարելու, նյարդայնացնելու ճանապարհով:
Ժամանակին պետությունը բոլորին ստիպում էր սոցիալական, այնուհետև՝ ID քարտեր, ստանալ: Պատճառաբանում էին, որ ունենալով նման քարտ, այլ փաստաթղթեր ներկայացնելու կարիք քաղաքացին այլևս չի ունենալու: Փաստորեն, խաբեցին:
Լավ էր, էլի, 90-ականներին: Գոնե խաբնված չէինք»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
3011:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
6611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
5610:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
7309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
8109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
7708:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14100:54