«Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել». Զելենսկի

Բանակցություններում Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան 2 ամսվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզից՝ սպառնալով, որ իր պահանջները կփոխվեն, եթե դա չանի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նրանք ամերիկյան կողմին ասում են. հիմա նոր ժամկետներ կան. երկու ամսից նրանք կգրավեն մեր երկրի արևելքը, կգրավեն Դոնբասը։ Եվ, հետևաբար, Ուկրաինան երկու ամիս ունի հեռանալու համար։ Եվ այդ ժամանակ պատերազմը կավարտվի։ Եվ եթե Ուկրաինան չհեռանա, ապա Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և այդ ժամանակ կլինեն այլ պայմաններ»,- պնդել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ իրատեսորեն Ռուսաստանը չի կարողանա դա անել, և որ Մոսկվան «հասկանում է դա»։
Դոնբասի կարգավիճակն Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների հիմնական հարցն է։ Կողմերի ներկայացուցիչները նախկինում բազմիցս նշել են, որ նրանք փոխզիջում են գտել գրեթե բոլոր մյուս հարցերի շուրջ։
ԱՄՆ-Իսրայել-ի՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով պաշտոնական բանակցությունները դադարեցվել են, քանի որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ներկայում հիմնականում կենտրոնացած են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վրա: Այնուամենայնիվ, ամերիկացիների և ուկրաինացիների ու ռուսների միջև երկկողմանի շփումները շարունակվում են:

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
8704:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
122Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
123Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
126Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
183Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
185Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
92Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
89Երեկ, 21:42