«Դատաիրավական համակարգից ակնկալիք չունեմ․ ծառայում է մեկ մարդու՝ կատարելով ապօրինի քայլեր»․ Արտյոմ Մոսինյան
![]() 216 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 20:36 «Անձի կողմից հերթական սադրանքը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ և ականատես եղանք դրան հաջորդող ապօրինությունների»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի աջակից Արտյոմ Մոսինյանը՝ հավելելով՝ օր օրի ավելանում են քաղբանտարկյալները։ Անդրադառնալով հարցին, թե ինքն ինչ ակնկալիքներ ունի դատարանից, Մոսինյանը պատասխանեց. «Այս պետության դատաիրավական համակարգից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև իրենք ծառայում են մեկ մարդու՝ կատարելով բազմաթիվ ապօրինի քայլեր. ինչպես մեր սրբազան հայրերի հանդեպ, ինչպես եկեղեցու հանդեպ, շատ հայրենասեր քաղաքացիների նկատմամբ և այսօր էլ այս տղայի հանդեպ է կատարվում այդ ապօրինությունը․․․»։ Նշենք, որ դատարանը քննում է մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ |

«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
8419:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
23719:21
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ
10518:53
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)
15118:03
«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան
17017:12
«Կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
11217:00
«ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան
12316:30
«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան (տեսանյութ)
19416:12
