«Դուք կարող եք մոռանալ ձեր ինքնությունը, բայց նրանք չեն մոռանա և չեն ների ձեզ հայ լինելու համար»․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Չկան հայեր, չկան խնդիրներ․ Ադրբեջանի հայտարարությունների իմաստը․
«Արդյո՞ք դուք ցեղասպան ազգի ներկայացուցիչներ եք»։ Ադրբեջանում այս հարցին դրական են պատասխանում։ Ուշադրություն դարձրեք վերջին օրերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և օմբուդսմենի, հայտարարություններին։ Նրանք պնդում են, որ «չեն մոռանա 1918 թվականին հայերի կողմից իրենց հանդեպ իրականացված ցեղասպան գործողությունները»՝ մեզ մեղադրելով ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ։
Այս գործընթացին, իհարկե, միացել է նաև Թուրքիան։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ թույլ չի տա մոռացության մատնել նախորդ դարասկզբին հայերի կատարած «ոճրագործությունները»։ Ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չմտնել «ցեղասպանությունների մրցավազքի» մեջ։ Սակայն թշնամական կողմի տրամաբանությունն այլ է. դուք կարող եք մոռանալ ձեր ինքնությունը, բայց նրանք չեն մոռանա և չեն ների ձեզ հայ լինելու համար։
Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները։ Ակնհայտ է, որ ստեղծվում են բարոյական, գաղափարական և քաղաքական հիմքեր՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելու համար։ Այդ պահանջները կդառնան անխուսափելի, եթե հունիսի 8-ից հետո գործող վարչակարգը պահպանի իշխանությունը։ Ծրագիրը հստակ է՝ Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի» և սկզբնական փուլում ադրբեջանցիների «վերաբնակեցումը» մեր երկրում։
Սահմանամերձ շրջաններում դպրոցների փակումը, պահանջները Տիգրանաշենի և այսպես կոչված «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև ներխուժումը Ջերմուկի տարածք՝ մեկ միասնական շղթայի օղակներ են։ Հունիսի 8-ին ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն պետականության պահպանման և կործանարար հեռանկարի միջև»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
3011:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
6611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
5610:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
7309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
8109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
7708:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14100:54