«Քննիչները միջնորդությունը չեն կարողանում հիմնավորել․ այժմ տեսաերիզները պետք է հետազոտենք»․ Վարդուհի Էլբակյան

Դատարանը շարունակում է քննել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց․ «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է 2 ամսով կալանավորելու միջնորդություն։ Դեռևս պաշտպանների կողմից հարցուպատասխանի փուլն է․ պաշտպանների կողմից հարցեր են հնչում՝ ուղղված քննիչներին։ Քննիչները, իմ գնահատմաբ, միջնորդությունը չեն կարողանում հիմնավորել։
20 րոպե ընդմիջում է հայտարարվել, քանի որ տեսաերիզները պետք է հետազոտենք։ Դրանից հետո առարկություններ կներկայացնենք»։
Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
3011:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
6611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
5610:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
7309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
8109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
7708:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14100:54