«ՀՀ ԶՈՒ-ն հեռացել է Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքից»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ՊՆ-ն դուրս ա բերել Տավուշի դիրքերից մեկը.
Դիրքը դուրս ա բերվել սահմանազատման ՈՉ ԵՆԹԱԿԱ տարածքից։
Համեմատաբար նոր արբանյակային լուսանկարները ապացուցում են էդ փաստը։
ՀՀ ԶՈՒ-ն հեռացել ա Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքից, թեև էդ հատվածը սահմանազատման/սահմանագծման կտորներից դուրս ա (կտորների արանքում ա)։
Իսկ սահմանազատման ենթակա հատվածները նշված են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հրապարակված քարտեզի վրա։
Նկարում երևում ա, որ 2023թ-ին գոյություն ունեցող դիրքը 2025թ-ին ապամոնտաժվել ա, խրամատները լցվել են և այլն։
Ես մեկնաբանություն էի խնդրել ՊՆ-ից։ Ինձ ասացին, որ իմ «նույնաբովանդակ հարցմանը ԱԱԾ-ն արդեն արձագանքել է»։
Անկեղծ՝ գաղափար չունեմ, թե կոնկրետ ինչի մասին են գրել։ Երևի ուրիշ դիրքային փոփոխությունների մասով։
Բայց պատասխանից խուսափելու, ենթադրում եմ, լավագույն տարբերակը չի...
N.B․ Դիրքը, իմ կարծիքով, շատ էական մարտավարական նշանակություն ունի։ Տեղանքն ա վերահսկում, Կիրանց/Խերիմլի հատվածին մոտեցող ճանապարհն ա վերահսկում, դիմացի ադրբեջանական գյուղը և այլն․․․
Ավելի վաղ գրել էի Բերքաբերի մյուս ափում Ադրբեջանի կողմից միակ դիրքի հետքաշման մասին»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
3011:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
6611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
5610:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
7309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
8109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
7708:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14100:54