Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Կանդազի բախտը բերել է, որ նրա մասին չեն զեկուցել Աննային կամ Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան

«Կանդազի բախտը բերել է, որ նրա մասին չեն զեկուցել Աննային կամ Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
98
Այսօր, 17:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ուրախ եմ, որ Աննա Հակոբյանը կամ նրա մոտ վարչապետ աշխատող ամուսինը պատերազմի ժամանակ չեն իմացել գնդապետ Կանդազի մասին։
2020-ին մեր փորձառու զինվորականներից ովքեր Ադրբեջանին ռազմական մեծ վնաս հասցրին ու նրանց լավ ծառայության մասին զեկուցվեց Փաշինյանին, կարճ ժամանակ անց կամ հայտնվեցին բանտում, կամ գերեզմանում, կամ մինչև հիմա նրանց ճակատագիրը անհայտ է։
Հիշենք Արցախի ՊԲ գնդապետ Սերգեյ Շաքարյանին, ով Հադրութի «Դեվյատի»-ում հրետանու հարվածներով ոչնչացրեց թշնամու հազարավոր զինվորների ու հարյուրավոր զինտեխնիկա։
Ի՞նչ եղավ նրա հետ։
Գնդապետի հաջողությունների մասին Նիկոլին զեկուցելուց օրեր անց Ադրբեջանի գերճշգրիտ թիրախավորմամբ բունկերում զոհվեց Սերգեյ Շաքարյանը։ Կարծես մեկը թշնամուն տվել էր հայ գնդապետի մանրամասն կոորդինատները։
Հիշենք Քարինտակի գյուղապետի դեպքը, Թաղավարդի հանձնման պատմությունը... շատ են նման դեպքերը։
Ու գնդապետ հետախույզ Կանդազի բախտը բերել է, որ նրա մասին չեն զեկուցել Աննային կամ Նիկոլին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան