Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սա ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ իշխանության վախերի արտահայտություն». Անուշ Պողոսյան

«Սա ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ իշխանության վախերի արտահայտություն». Անուշ Պողոսյան
98
Այսօր, 12:48

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վախի իշխանությունը ընդդեմ հավատքի.
Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Կալանավորվեց մի լուսավոր պատանի, որը եկեղեցում աղոթում էր, և որին փորձել էին խանգարել աղոթել։
Իրականում սա ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ իշխանության վախերի արտահայտություն։
Այո՛, միշտ լինելու են հայրենասեր մարդիկ, որոնք այս իշխանությանը հիշեցնելու են հայրենիքի հանդեպ գործված դավաճանությունը։
Իսկ գրանտներով «արժեքներ» պաշտպանողներին՝
վայելեք ձեր լռությունը։
Դա էլ ունի ժամկետ»:

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան