Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Բազմաթիվ տղաներ ցույց են տալիս, թե որքան եղկելի դավաճան եք դուք և որքան հզոր ներուժ ունի մեր ազգը»․ Սաթիկ Սեյրանյան

«Բազմաթիվ տղաներ ցույց են տալիս, թե որքան եղկելի դավաճան եք դուք և որքան հզոր ներուժ ունի մեր ազգը»․ Սաթիկ Սեյրանյան
252
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ., 22:42

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դու մանր ոչնչություն ես, վախկոտ ճիճու. Աստված հեռու պահի մանր ու վախկոտ տեսակից: Միայն քո պես ստահակը կարող էր 12-րդ դասարանի աշակերտ, լույս տղա Դավիթ Մինասյանին կալանավորել 2 ամսով:
Քո ձեռքով զոհաբերված 5000-ից ավելի լույս տղաները և այս տղաները՝ Դավիթն ու Միքայելը, բազմաթիվ տղաներ ցույց են տալիս, թե որքան եղկելի դավաճան եք դուք և որքան հզոր ներուժ ունի մեր ազգը: Նայիր Դավիթի, Միքայելի գեներին, հզոր ծառարմատներին...
Մենք՝ մայրերս պետք է հետևություն անենք ու թույլ չտանք, պետք է պայքարենք...»։

Աղբյուրը`   Սաթիկ Սեյրանյան